Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
22.07.2008 | 00:00

ՍՈՂԱԼՈՒՆ ՍՈՎՈՐԸ
Ըստ միջազգայնագետների՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը 3 հիմնադրույթ ունի. Եվրոպայի հետ հարաբերություններում` լիզինգ, Ռուսաստանի հետ` պնակալիզինգ և ԱՄՆ-ի հետ՝ Կոնդոլիզինգ:
***

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՑ ԱՌԱՋ
(ՀԱՄԱՐՅԱ «ՓԼԵՅ ՍԻԹԻ»)
Հիմա ժողովրդավարությունը ներքևի՞ց, թե՞ վերևից:
***
ՀԱԱԳԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է
Ընտրություններից հետո պարզվեց՝ Ազատիչը հեչ Սեդրակիչ չի, ու եթե այսպես շարունակվի, Սեդրակիչը կարող է էլ ազատիչ չլինել:
***
ԱՆԻԾՎԻ ԱՅԴ ՕՐԸ
ՀՀ նախագահի մամլո ծառայությունը հայտնում է, որ Սերժ Սարգսյանի անցած 100 օրը հեչ օր չէր:
***
ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐԸ
ՀՀ նախագահի մամլո ծառայությունը հայտնում է, որ, արձագանքելով Սերժ Սարգսյանի՝ օրերս սփյուռքահայ գործարարներին ուղղված կոչին, Մալաթիա-Սեբաստիայից հայ գործարար Լֆիկ Սամոն պատրաստակամություն է հայտնել իր կողմից չվճարվող հարկերը տարեկան նվազեցնել 1,5 տոկոսով:
***
ԷՊԻԿՐԻԶ
Ասում են՝ երկիրն այն աստիճան ծանր հիվանդ է, որ որոշվել է Հայաստանը տարածաշրջանային առողջապահական կենտրոն դարձնել:

Դիտվել է՝ 20940

Մեկնաբանություններ